22:14 4 մայիսի, 2020Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Բիլբաոյի «Աթլետիկի» եւ «Ռեալ Սոսյեդադի» միջեւ կանցկացվի հանդիսականների ներկայությամբ, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ակումբները դիմել էին ֆեդերացիային՝ պահանջելով հետաձգել եզրափակիչն այնքան ժամանակ, մինչեւ հնարավորություն չլինի հանդիպումն անցկացնել հանդիսականներով։
Եզրափակիչը նախատեսված էր ապրիլի 18-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Նոր ժամկետի մասին որոշում դեռ չկա։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.