Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ ակումբն իր չեմպիոնությունը նվիրում է ամբողջ աշխարհի բուժաշխատողներին:
«Մենք ցանկանում ենք մեր չեմպիոնությունը նվիրել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին և բոլոր նրանց, ովքեր այս ծանր ժամանակահատվածում պայքարում են մարդկային կյանքեր փրկելու համար:
Այս գավաթը մեզ տրվել է երկարաժամկետ ծանր աշխատանքի արդյունքում: Շնորհակալ եմ ակումբի ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլոր աշխատակիցներին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին որոշել է Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:19 , 17 նոյեմբերի
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի