10:22 1 մայիսի, 2020Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ ակումբն իր չեմպիոնությունը նվիրում է ամբողջ աշխարհի բուժաշխատողներին:
«Մենք ցանկանում ենք մեր չեմպիոնությունը նվիրել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին և բոլոր նրանց, ովքեր այս ծանր ժամանակահատվածում պայքարում են մարդկային կյանքեր փրկելու համար:
Այս գավաթը մեզ տրվել է երկարաժամկետ ծանր աշխատանքի արդյունքում: Շնորհակալ եմ ակումբի ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլոր աշխատակիցներին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին որոշել է Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.