15:03  ,  23 ապրիլի, 2020

«Ալաշկերտում» կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և վարչական կազմը ապրիլի 22-ին և 23-ին անցել են կորոնավիրուսի թեստավորում:

Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բոլոր թեստերը բացասական էին եղել նաեւ «Փյունիկում», «Լոռիում» և «Ուրարտուում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում