23:43  ,  22 ապրիլի, 2020

Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է դառնալ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» խաղացող, հաղորդում է Sport Mediaset-ը։

27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին»։

«Յուվենտուսը» պատրաստ է Իկարդիի տրանսֆերի գործարքում ներառել 31-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տեղափոխությունը «Ինտեր»։

Իկարդիին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Նապոլին»։

Իկարդին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում