23:43 22 ապրիլի, 2020Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է դառնալ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» խաղացող, հաղորդում է Sport Mediaset-ը։
27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին»։
«Յուվենտուսը» պատրաստ է Իկարդիի տրանսֆերի գործարքում ներառել 31-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տեղափոխությունը «Ինտեր»։
Իկարդիին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Նապոլին»։
Իկարդին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.