19:45  ,  22 ապրիլի, 2020

«Լոռիում» COVID19-ի թեստերի բոլոր պատասխանները բացասական են

Վանաձորի «Լոռիի» բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները եւ աշխատակիցները COVID19-ի թեստ են հանձնել։ Բոլոր պատասխանները եղել են բացասական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լոռին» ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բոլոր թեստերը բացասական էին եղել նաեւ «Փյունիկում» եւ «Ուրարտուում»։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ որոշում դեռ չկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում