Վանաձորի «Լոռիի» բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները եւ աշխատակիցները COVID19-ի թեստ են հանձնել։ Բոլոր պատասխանները եղել են բացասական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լոռին» ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բոլոր թեստերը բացասական էին եղել նաեւ «Փյունիկում» եւ «Ուրարտուում»։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ որոշում դեռ չկա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում