Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի եւ «Չիկագո Սքայ» ակումբի խաղացող Ստեֆանի Դոլսոնը եւ նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է Bleacher Report-ը։
«Մայրս մի քանի օր բուժվում էր հիվանդանոցում։ Նա թոքաբորբ ուներ, բայց բժիշկների շնորհիվ արդեն տանն է եւ առողջ է»,- նշել է Դոլսոնը, որի մոտ ախտանիշ չի նկատվում։
Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել «Լոս Անջելեսի» բասկետբոլիստուհի Սիդնի Ուիզի մոտ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում