00:08  ,  13 ապրիլի, 2020

«Արարատի» հայտարարությունը․ Ակումբը վստահում է Կոլիվանովին

Երեւանի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, թե թիմի ռուսաստանցի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը հեռանալու է պաշտոնից։

Ակումբի հայտարարությունում նշվում է․

«Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզիչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»»:

Կոլիվանովը այս տարվա հունվարին է գլխավորել թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում