17:25  ,  12 ապրիլի, 2020

«Տոտենհեմը» պարտքերի պատճառով կվաճառի Հարի Քեյնին

Լոնդոնի «Տոտենհեմը» պարտքերի պատճառով կվաճառի հարձակվող Հարի Քեյնին։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Անգլիայի հավաքականի հարձակվողին։ Գործարքը գնահատվում է 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը։

«Տոտենհեմը» նոր ստադիոնի ավարտված շինարարության վարկային պայմանագրերով պարտք է 637 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստների տրանսֆերների հետաձգված վճարումներով լոնդոնյան ակումբը դեռ պետք է այլ ակումբների փոխանցի 83 միլիոն ֆունտ ստերլինգ։

26-ամյա Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում