17:25 12 ապրիլի, 2020Լոնդոնի «Տոտենհեմը» պարտքերի պատճառով կվաճառի հարձակվող Հարի Քեյնին։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Անգլիայի հավաքականի հարձակվողին։ Գործարքը գնահատվում է 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը։
«Տոտենհեմը» նոր ստադիոնի ավարտված շինարարության վարկային պայմանագրերով պարտք է 637 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստների տրանսֆերների հետաձգված վճարումներով լոնդոնյան ակումբը դեռ պետք է այլ ակումբների փոխանցի 83 միլիոն ֆունտ ստերլինգ։
26-ամյա Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.