23:18  ,  10 ապրիլի, 2020

«Լիվերպուլի» լեգենդար խաղացողը վարակվել է կորոնավիրուսով․ BBC

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար խաղացող, 69-ամյա Քենի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է BBC-ն։ Նրա թեստը դրական է եղել, սակայն ընտանիքի անդամները հայտնել են, որ ախտանիշ Դալգլիշի մոտ դեռ չի նկատվել։ Ապրիլի 8-ին նա այլ խնդիրներով դիմել է հիվանդանոց եւ անցել է նաեւ կորոնավիրուսի թեստ, որը շատ անսպասելի տվել է դրական պատասխան։

Շոտլանդացի ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է եկել 1977-1990 թվականներին, 1985-ից եղել է թիմի խաղացող մարզիչը։ «Լիվերպուլը» նա գլխավորել է նաեւ 2011-2012-ին։

80-ականներին նա «Լիվերպուլի» հետ դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն, եվրոպական չեմպիոնների եռակի գավաթակիր։ Երեք անգամ էլ նա Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլի» մարզիչի դերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս