10:50  ,  10 ապրիլի, 2020

Արտետան՝ «Արսենալի» տրանսֆերային ծրագրերի մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի բացառել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը կհրաժարվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից:

«Այս պահին մենք 2 կամ 3 սցենար ենք դիտարկում: Մենք կփորձենք իրականացնել բոլոր նախատեսված տրանսֆերները, սակայն ֆինանսական իրավիճակից կախված կարող ենք փոխել մեր ծրագրերը կամ առհասարակ հրաժարվել ձեռքբերումներից:

Հուսով եմ՝ առաջիկա օրերին կկարողանանք վերսկսել մարզումներն ու պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը»,- Արտետայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են: Անգլիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին արգելել է մինչև ապրիլի 30-ը վերսկսել մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում