13:13  ,  4 ապրիլի, 2020

«Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել Դեմբելեից

Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններից, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» մարզչական շտաբը վստահ է, որ վնասվածքից լիարժեք ապաքինվելուց հետո 22-ամյա հարձակվողը կկարողանա առանցքային դեր ստանձնել թիմում:

Այնուամենայնիվ, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնի, ապա այդ դեպքում կքննարկի Դեմբելեին վաճառելու հնարավորությունը:

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում