12:36  ,  29 մարտի, 2020

Շվեդիայում եւ Բելառուսում այսօր տեղի կունենա 20 ֆուտբոլային հանդիպում հանդիսականների ներկայությամբ

Բելառուսում եւ Շվեդիայում շարունակվում են ֆուտբոլային հանդիպումները հանդիսականների ներկայությամբ

Մարտի 29-ին Բելառուսում տեղի կունենա երկրի առաջնության երկու հանդիպում։ «Նեմանը» Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ տանը կմրցի «Վիտեբսկի» հետ։ Հանդիսականները պետք է նստեն իրարից 1,5 մետր հեռու։

Շվեդիայում առաջնությունը չի մեկնարկել (նախատեսված է ապրիլի 4-ին), սակայն տեղի կունենա 18 ընկերական հանդիպում։ 9 խաղ կանցկացնեն տղամարդկանց թիմերը, 9 խաղ՝ կանանց թիմերը։ Հանդիպումներին թույլատրված է մինչեւ 500 հանդիսական։

Այս երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտին հայտարարված չէ։ Հիմնարկներն ու դպրոցները բաց են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում