19:46  ,  27 մարտի, 2020

«Բարսելոնայում» սպասվում է 140 միլիոն եվրոյի կորուստ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում» սպասվում են ֆինանսական դժվարություններ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով, հաղորդում է El Pais-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարության հաշվարկով, Իսպանիայի տնտեսությունում սկսված անկումը ակումբին կզրկի 140 միլիոն եվրոյից։

«Բարսելոնայի» ակնկալվող ֆինանսական խնդիրների պատճառը նաեւ ակումբի իրավական-կազմակերպական ձեւն է։ Ի տարբերություն անգլիական եւ իտալական ակումբների, «Բարսելոնան» ոչ առեւտրային կազմակերպություն է եւ չի կարող բաժնետոմսեր թողարկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English