11:52  ,  27 մարտի, 2020

Մարսելոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Մադրիդի «Ռեալի» բրազիալցի եզրային պաշտպան Մարսելոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղեկացնում է Marca-ն:

31-ամյա պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Մարսելոյին, եթե շահավետ առաջարկ ստանա «Յուվենտուսից»:

Բրազիլացի պաշտպանի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում