16:43  ,  26 մարտի, 2020

«Բարսելոնան» «Սան Պաուլոյի» 19-ամյա հարձակվողի համար պայքարում առաջ է անցել «Լիվերպուլից» ու «Աթլետիկոյից»

Բրազիլական «Սան Պաուլոյի» 19-ամյա հարձակվող Գուստավո Մայան, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում», տեղեկացնում է The Sun-ը:

««Բարսելոնայի» սկաուտները հետևել են Մայայի խաղին և ցանկանում են նրան տեսնել իրենց թիմում: Մենք արդեն սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ՝ առաջիկայում համաձայնության կգանք:

Գուստավոյին ավելի շահավետ առաջարկներ էին կատարել «Լիվերպուլն» ու «Աթլետիկոն», սակայն նրա երազանքն է «Բարսելոնայում» խաղալը»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալը:

«Բարսելոնան» Գուստավո Մայայի տեղափոխության համար ստիպված կլինի «Սան Պաուլոյին» վճարել 4.5 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում