15:40  +04,  25 մարտի, 2020

Նուրմագոմեդով. Սպորտը չի կարող բարձր լինել մարդկային արժեքներից

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է Լաս Վեգասում ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ տեղի ունենալիք մենամարտի չեղարկումը:

«Դա տպավորիչ ճանապարհորդություն էր, որը, ի դեպ, չի ավարտվել: Հետևեք ձեզ և ձեր հարազատներին: Սպորտը չի կարող բարձր լինել մարդկային արժեքներից»,- գրել է Նուրմագոմեդովն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Լաս Վեգասում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լաս Վեգասի իշխանություններն արգելեցին մենամարտի անցկացումը:

UFC նախագահ Դանա Ուայթն ավելի վաղ հայտարարել էր, որ մենամարտը կանցկացվի նախատեսված ժամանակին, իսկ անցկացման վայրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: