Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ:
«Ամեն օր հակասական տեղեկություններ են հայտնվում: Նախ, խոսվեց այն մասին, որ խաղերը չեն հետաձգի, հետո հայտարարվեց, որ կհետաձգվեն 45 օրով, իսկ հիմա էլ ասում են, թե խաղերը տեղի կունենան 1 տարի անց: Սա արդար մոտեցում չէ մարզիկների նկատմամբ, մենք անորոշության մեջ ենք:
Ես կցանկանայի, որ խաղերն անցկացվեն նախատեսված ժամանակին, սակայն եթե վտանգված են մարդկային կյանքեր, ապա ի՞նչ Օլիմպիական խաղերի մասին է խոսքը»,- Եգորյանի խոսքը փոխանցում է Комсомольская правда-ն:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտարարել էր, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի