10:22  ,  24 մարտի, 2020

«Բորուսիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձերի 20 տոկոսից

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով համաձայնել են աշխատավարձի իջեցման:

Bild-ի հաղորդմամբ՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստների աշխատավարձերը կիջեցվի 20 տոկոսով, ինչը հնարավորություն կտա պահպանել ակումբի համակարգում 850 աշխատատեղ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ևս համաձայնել են ճգնաժամային պայմաններում ստանալ համեմատաբար ավելի ցածր աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում