00:50  ,  24 մարտի, 2020

Մոուրինյոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է հասցրել տարեցների բնակարաններ (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցում է բարեգործական նախաձեռնության, որն ուղղված է կորոնավիրուսի տարածման դեմ։

Պորտուգալացի մասնագետը դարձել է տարեցներին օգնություն ցուցաբերող Age UK բարեգործական կազմակերպության կամավոր։

Մոուրինյոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է հասցրել տարեցների բնակարաններ։ Նրա լուսանկարները Թվիթերում հրապարակել է Sky Sports-ի լրագրող Մայքլ Բրիջը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը դադարեցված է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում