00:09  ,  24 մարտի, 2020

Հոլանդիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը։ Երկրի կառավարությունը արգելել է բոլոր զանգվածային միջոցառումների անցկացումը մինչեւ ամռան առաջին օրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Քննարկվում է նաեւ Հոլանդիայի առաջնությունը վաղաժամ ավարտելու տարբերակը, հաղորդում է voetbalzone.nl-ը։

Այդ դեպքում մրցաշրջանի արդյունքները կհամարվեն չեղարկված, սակայն ուժեղագույնների խումբը կհամալրեն երկրորդ դիվիզիոնի առաջատարներ «Կամբյուրն» ու «Դե Գրաֆսհապը»։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն ազգային լիգաներին հորդորել է առաջնություններն ավարտել հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում