Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վանաձորցի մարզիկը մեկնարկային մենամարտում մրցեց իտալացի Սալվադորե Կավալարոի հետ: Հայ բռնցքամարտիկը գրագետ մենամարտ անցկացրեց ու գեղեցիկ հաղթանակ տոնելով դուրս եկավ հաջորդ փուլ:
Մարտի 16-ին ռինգ էր դուրս եկել նաև Անուշ Գրիգորյանը, որը հավասար պայքարում զիջել էր իտալացի մրցակցին:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Կորյուն Սողոմոնյանն ու Արթուր Բազեյանը կապահովեն օլիմպիական ուղեգիրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում