Լեւերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կանխատեսել է, որ ակումբը չի կարողանա կանխել Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի հեռանալը։
«Հավերցն ընդամենը 20 տարեկան է, բայց արդեն չորրորդ մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում։ Դա շատ բան է վկայում։
Գերմանիայում բոլորը նրան համարում են հրաշամանուկ։ Հաճելի է աշխատել նրա հետ։ Կայը խելացի տղա է, դաշնամուր է նվագում։
Չենք կարողանա ամռանը ակումբում պահել Հավերցին, կլինի 100 միլիոն եվրոյի տրանսֆեր կամ ավելի բարձր գին»,- Բոշի խոսքը մեջբերում է AD-ն։
Կայ Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ոչ պաշտոնական տվյալով, «Բայերը» «Բավարիայից» Հավերցի տրանսֆերի համար պահանջել է 130 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի