23:44 15 մարտի, 2020Լեւերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կանխատեսել է, որ ակումբը չի կարողանա կանխել Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի հեռանալը։
«Հավերցն ընդամենը 20 տարեկան է, բայց արդեն չորրորդ մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում։ Դա շատ բան է վկայում։
Գերմանիայում բոլորը նրան համարում են հրաշամանուկ։ Հաճելի է աշխատել նրա հետ։ Կայը խելացի տղա է, դաշնամուր է նվագում։
Չենք կարողանա ամռանը ակումբում պահել Հավերցին, կլինի 100 միլիոն եվրոյի տրանսֆեր կամ ավելի բարձր գին»,- Բոշի խոսքը մեջբերում է AD-ն։
Կայ Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ոչ պաշտոնական տվյալով, «Բայերը» «Բավարիայից» Հավերցի տրանսֆերի համար պահանջել է 130 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.