12:35  ,  13 մարտի, 2020

«Լոռին» հորդորում է դադարեցնել Հայաստանի առաջնությունը

Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով ժամանակավորապես դադարացնել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով։

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, «Լոռի» ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։

Ստեղծված իրավիճակում «Լոռի» ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են Աշխարհի գերակշռող երկրներում։

Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով կկայացնի ինքնուրույն որոշում, մասնակցել առաջիկա տուրի խաղին, թե ոչ»,- նշվում է հայտարարությունում։

Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Շիրակ» - «Լոռի» հանդիպումը նախատեսված է մարտի 14-ին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնությունների դադարեցման հարցը պետք է քննարկի մարտի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում