Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանն» ու Վանաձորի «Լոռին» կորոնավիրուսի պատճառով դադարեցրել են մարզումները, հայտնում են թիմերի մամուլի ծառայությունները:
«Գանձասար-Կապանը» մարզումները դադարեցրել է մինչև մարտի 15-ը, իսկ «Լոռիի» հայտարարության մեջ հստակ ժամկետ չի նշվում:
Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Լոռին» ունի 29 միավոր և երրորդ տեղում է, իսկ «Գանձասար-Կապանը» 15 միավորով 9-րդ տեղում է:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 6-ի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում