22:46  ,  12 մարտի, 2020

Սիմեոնեի երջանկությունն «Էնֆիլդում» (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» - «Աթլետիկո» դիմակայության պատասխան խաղում մադրիդյան ակումբի տարած հաղթանակին:

«Սիմեոների երջանկությունն «Էնֆիլդում»»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում