14:46  ,  11 մարտի, 2020

«Բավարիան», «Արսենալն» ու «Տոտենհեմն» առաջարկ կանեն Վիլիանին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են Լոնդոնչ «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

31-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Վիլիանը 2013 թվականից է հանդես գալիս «Չելսիում»։ Դրանից առաջ նա ներկայացրել է բրազիլական «Կորինտիանսը», Դոնեցկի «Շախտյորն» ու Մախաչկալայի «Անժին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ