Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը կարող է չեղարկվել, տեղեկացնում է Sport.es-ը:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրում ընդլայնել կարանտինը՝ փակելով բոլոր սահմանները:
«Նապոլիի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» դեմ խաղին մասնակցելու նպատակով հնարավորություն չեն ունենա մեկնել Կատալոնիա:
«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը որոշում ընդունեց մինչև ապրիլի 3-ը դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում