22:26  ,  8 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ 30-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը։

Ավելացված 6-րդ րոպեին աչքի ընկավ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը, որը փոխարինման էր դուրս եկել 78-րդ րոպեին։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո 57 միավորով երկրորդն է եւ արդեն 25 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 30, Սկոթ Մաքթոմինայ, 90+6

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում