00:43  ,  7 մարտի, 2020

Պրեմյեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները

Անգլիայի Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդներին:

Այս մրցաշրջանում առաջին անգամ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգրկված չէ լավագույն մարզիչի կոչման հավակնորդների թվում: Փետրվարի լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, «Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը և «Շեֆիլդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուիլդերը:

Մրցաշարի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Մարկոս Ալոնսոն («Չելսի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Էվերտոն»), Մեթ Դոերտին («Վուլվերհեմփթոն»), Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ») և Նիկ Պոուպը («Բարնլի»):

Image

Հաղթողների անունները հայտնի կդառնան հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով