13:06  ,  2 մարտի, 2020

Նամիբիայի հավաքականի կիսապաշտպանը՝ «Ալաշկերտի» խաղացող

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է Հարավային Աֆրիկան ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

 «Ալաշկերտի» նորեկը Նամիբիայի հավաքականում հանդես է գալիս 2014-ից, անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, որ Վանգու Բատիստան կհրավիրվի Նամիբիայի թիմի առաջիկա հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս