13:06 2 մարտի, 2020«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է Հարավային Աֆրիկան ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» նորեկը Նամիբիայի հավաքականում հանդես է գալիս 2014-ից, անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, որ Վանգու Բատիստան կհրավիրվի Նամիբիայի թիմի առաջիկա հավաքին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.