20:06  ,  1 մարտի, 2020

«Ատալանտայի» հաղթանակը՝ 7։2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Լեչեին» եւ հաղթանակ տարավ խոշոր հաշվով՝ 7։2։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան։

«Ատալանտան» 48 միավորով չորրորդ տեղում է եւ 6 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոմայից»։ «Լեչեն» 16-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լեչե» - «Ատալանտա»՝ 2։7 (տեսանյութ)

Ռիկարդո Սապոնարա, 29, Ջուլիո Դոնատի, 39 - Ջուլիո Դոնատի, 17, ինքնագոլ, Դուվա Սապատա, 22, 54, 62, Յոսիպ Իլիչիչ, 47, Լուիս Մուրիել, 87, Ռուսլան Մալինովսկի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում