22:24  ,  29 փետրվարի, 2020

ՊՍԺ-ի վստահ հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Դիժոնի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

«Դիժոնի» դարպասը գրավեցին իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ։ «Դիժոնը» 17-րդն է՝ 27 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

ՊՍԺ - «Դիժոն»՝ 4։0 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 3, Կիլիան Մբապե, 74, 90+1, Մաուրո Իկարդի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում