22:24 29 փետրվարի, 2020Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Դիժոնի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։
«Դիժոնի» դարպասը գրավեցին իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ։ «Դիժոնը» 17-րդն է՝ 27 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր
ՊՍԺ - «Դիժոն»՝ 4։0 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 3, Կիլիան Մբապե, 74, 90+1, Մաուրո Իկարդի, 76
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.