16:10  ,  27 փետրվարի, 2020

«Ատալանտա» - «Վալենսիա» խաղին Միլան այցելած իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս Միլան այցելությունից հետո, հաղորդում է Marca-ն։

44-ամյա տղամարդը մեկնել էր Իտալիա եւ ներկա եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտա» - «Վալենսիա» առաջին խաղին։ Իսպանական թիմը պարտվել էր 1։4 հաշվով։

Վերջին տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 453-ի, մահացել է 12 մարդ։

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ինտեր» - «Լուդոգորեց» հանդիպումը փետրվարի 27-ին Միլանում կանցկացվի առանց երկրպագուների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում