14:45  ,  27 փետրվարի, 2020

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդը» անպայման պետք է վերադառնա Չեմպիոնների լիգա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հույս է հայտնել, որ իր գլխավորած թիմին կհաջողվի ապահովել տեղը Չեմպիոնների լիգայում:

«Ֆինանսական տեսանկյունից ակումբը խնդիրներ չունի: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայում խաղալը հավելյալ եկամուտներ կբերի մեզ:

«Մանչեսթեր Յունայթեդն» անպայման պետք է վերադառնա Չեմպիոնների լիգա: Մեր գլխավոր խնդիրն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Four-Four-Two-ն:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English