Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց է թողել փետրվարի 13-ին տեղի ունեցած մարզումը, տեղեկացնում է L'Equipe-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նեյմարը դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի արած հայտարարությունից: Տուխելը նշել էր, որ Նեյմարը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից և պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ:
Ավելի վաղ Նեյմարը քննադատել էր ՊՍԺ-ի բժիշկներին, որոնք դեմ էին, որ վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո 28-ամյա հարձակվողն ամբողջական հանդիպում անցկացնի:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում