14:47  ,  24 փետրվարի, 2020

Յուրգեն Կլոպ․ Այնքան էլ լավ չեմ հասկանում, երբ «Լիվերպուլին» անվանում են «աշխարհի լավագույն թիմ»

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում «աշխարհի լավագույն թիմ», երբ խոսում են իր գլխավորած թիմի մասին։

«Հաճելի է, երբ մարդիկ այդպես են ասում, բայց ես չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երբ խոսում են «աշխարհի լավագույն թիմի» մասին, սովորաբար մտածում ես մի քանի տարի առաջվա «Ռեալի» եւ «Բարսելոնայի», նախորդ երկու տարիների «Մանչեսթեր Սիթիի» մասին։

Մեր թիմի մասին խոսելիս կարելի է ասել՝ «առաջ, առաջ եւ դարձյալ առաջ» իսկապես լավ խաղացողների հետ։ Դա է մեր մոտեցումը գործին։ «Լիվերպուլը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» փետրվարի 24-ին կընդունի «Վեստ Հեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում