09:26  ,  15 մարտի, 2012

Դավիթ Նալբանդյանը քառորդ եզրափակիչում է

Թենիսի Ինդիան Ուլեսի մրցաշարում արգենտինացի Դավիթ Նալբանդյանը 2 ժամ 19 րոպեում պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգային (3:6, 7:5, 6:3) եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Նալբանդյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6:3, 6:2 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին:

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հաղթեց իսպանացի Պաբլո Անդուխարին` 6:0, 6:7, 6:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում