@MartinBraith, the newest Barça player!
— FC Barcelona (@FCBarcelona) February 20, 2020
Welcome! pic.twitter.com/nycwVPP3hb
Դանիայի հավաքականի խաղացող Մարտին Բրեյթուեյթը տեղափոխվեց «Բարսելոնա», հաղորդում է Իսպանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։
28-ամյա հարձակվողի համար կատալոնական ակումբը «Լեգանեսին» վճարել է 18 միլիոն եվրո։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրեյթուեյթը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով թույլ է տվել կատալոնական ակումբին 2 շաբաթվա ընթացքում նոր հարձակվողի ձեռք բերել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում