15:02  ,  20 փետրվարի, 2020

Մարտին Բրեյթուեյթը տեղափոխվեց «Բարսելոնա»

Դանիայի հավաքականի խաղացող Մարտին Բրեյթուեյթը տեղափոխվեց «Բարսելոնա», հաղորդում է Իսպանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։

28-ամյա հարձակվողի համար կատալոնական ակումբը «Լեգանեսին» վճարել է 18 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրեյթուեյթը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով թույլ է տվել կատալոնական ակումբին 2 շաբաթվա ընթացքում նոր հարձակվողի ձեռք բերել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում