09:30  ,  6 սեպտեմբերի, 2012

Ֆանատներն ավերել են Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ բնակարանը

Ֆանատները ավերել են Կահիրեում գտնվող Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի շտաբ բնակարանը։ Այդ կերպ երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել երկրի ֆուտբոլի առաջնությունը շարունակելու որոշման վերաբերյալ, հաղորդում է Sport24.fr-ը։

Հիշեցնենք, որ Պորտ Սաիդում տեղի ունեցած բախումների մեղավորները մինչեւ օրս չեն կանգնել դատարանի առջեւ։

Սեպտեմբերի 5-ին «Ալ Ախլի» ակումբի հարյուրավոր երկրպագուներ ներխուժել են Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի շտաբ բնակարան։ Ֆանատներն ավերել են բնակարանը՝ իրենց հետ տանելով բազմաթիվ գավաթներ։ Փողոցում նրանք սկսել են տարբեր առարկաներով հարվածել ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչներին պատկանող ավտոմեքենաներին։

Պորտ Սաիդում տեղի ունեցած բախումների գործով մեղադրվում են 75 եգիպտոսցիներ, այդ թվում՝ ոստիկանության յոթ աշխատակիցներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում