01:55 18 փետրվարի, 2020Անգլիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
45-րդ րոպեին խաղի հաշիվը Վան-Բիսակայի փոխանցումից հետո բացեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: 66-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը:
56-րդ րոպեին «Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման, իսկ 77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձան գոլերի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը, օգտվելով VAR համակարգից, չգրանցեց գոլերը:
Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Չելսին» 41 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Անտոնի Մարսիալ, 45, Հարի Մագուայր, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.