23:19 15 փետրվարի, 2020Անգլիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով՝ տանելով 17-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում։
Միակ գոլը վերջնամասում խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։
«Լիվերպուլը» 76 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 25 խաղում վաստակել է 51 միավոր։ «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 18 միավոր։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Նորվիչ Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)
Սադիո Մանե, 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.