Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն ուժեղ գտնվեց Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկից:
Արսեն Հարությունյանն ուկրաինացի ըմբիշի նկատմամբ հաղթանակ տարավ 7:0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Որակավորման փուլում Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Մարզպետ Գալստյանը (92 կգ), որը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ, և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:
74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մեկնարկում 2:9 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:
Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):
Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում